Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր. ե՞րբ անհանգստանալ. news.am

Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր. ե՞րբ անհանգստանալ. news.am

Կան մարդիկ, ովքեր անընդհատ մրսում են, նրանց ձեռքերն ու ոտքերը մշտապես սառն են:  Արժե՞ անհանգստանալ դրա համար: Այդ հարցին պատասխանել են Քլիվլենդի համալսարանի մասնագետները:

Արյան շրջանառություն

Անոթաբան Նատալի Էվանսը նշել է, որ շատերն են բողոքում սառը ձեռքերից եւ ոտքերից, սակայն, սովորաբար, դա անհանգստության պատճառ չէ, հատկապես, եթե հիվանդը երիտասարդ է եւ, ընդհանուր առմամբ, առողջ:

Սակայն սառը վերջույթները կարող են որոշ հիվանդությունների ախտանիշ լինել, օրինակ, ծայրամասային հոդերի հիվանդությունների  (PAD), ռեւմատիկ հիվանդությունների (ինչպիսիք են սկլերոդերմիան, համակարգային կարմիր գայլախտը եւ ռեւմատոիդ արթրիտը) կամ վահանաձեւ գեղձի գործառույթի նվազման:

Դա կարող է նաեւ Ռեյնո հիվանդության նշան լինել, որի դեպքում ձեռքերի եւ ոտքերի  մատների արյունատար անոթները նեղանում են: Երբեմն նման հիվանդության դեպքում վերջույթների գույնը եւս փոխվում է. մատները գունատվում են, երբ արյան շրջանառությունը վատանում է, հետո կապտում են կամ էլ մանուշակագույն են դառնում, ավելի ուշ կարմրում են, արյան շրջանառությունը վերականգնվում է:

Երբ է պետք զգուշանալ

Ռեյնոյի հիվանդությունն, ինքնին, վտանգավոր չի համարվում, բայց կարող է այլ հիվանդությունների ուղեկցել, օրինակ` վասկուլյար կամ ռեւմատիկ հիվանդության: Եթե Ռեյնոյի ախտանիշներին զուգահեռ հիվանդի մոտ այնպիսի դրսեւորումներ կան, որոնք դժվարությամբ են բուժվում` մաշկի, եղունգների թանձրացումներ, արժե, որ նա բժշկի դիմի, նշել է բժիշկ Էվանսը:

Ահա այն ախտանիշները, որոնք, եթե ի հայտ են գալիս վերջույթների սառնության հետ միասին, պետք է անհանգստանալ.

  • մաշկի հաստացում կամ թանձրացում,
  • դժվար լավացող խոցեր կամ ճաքեր ձեռքի կամ ոտքերի մատների վրա,
  • հոգնածություն,
  • քաշի փոփոխություն,
  • տենդ,
  • հոդացավ,
  • ցան:


Ինչպես տաքանալ

Եթե ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել եւ դուք պարզապես մրսում եք, մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է տաքանալ.

  • եղանակին համապատասխան կոշիկներ եւ տաք գուլպաներ կրեք,
  • սառը եղանակին կարելի է ձեռնոցների փոխարեն թաթմաններ կրել,
  • մի քանի շերտով տաք հագուստ կրել. դա կօգնի պաշտպանել մարմինը, իսկ եթե շոգ լինի, շերտերից մեկը կարելի կլինի հանել,
  • նիկոտին եւ կոֆեին մի օգտագործեք, որովհետեւ դրանք նեղացնում են արյունատար անոթները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. aromashka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ